Երևանում այսօր և վաղը կարմիր գծերն անվճար կլինեն. Ավինյան

Երևան. կարմիր գծեր. Արխիվային լուսանկար
Երևանի քաղաքապետը առատ տեղումների ֆոնին քաղաքացիներին հորդորել է ավտոտրանսպորտային միջոցներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և բացառապես ձմեռային անվադողերով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի - Sputnik. Երևանում այսօր և վաղը կարմիր գծերը կգործեն անվճար: Տեղեկությունը հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Հաշվի առնելով հնարավոր մեքենաների կուտակումները փողոցներում` մայրաքաղաքի Ա և Բ գոտիների ավտոկայանատեղիներն այսօրվա և վաղվա ընթացքում կգործեն անվճար, քանի որ կարող է առաջանալ չնախատեսված կայանումների անհրաժեշտություն»,–գրել է նա:
Ավինյանն առատ տեղումների ֆոնին քաղաքացիներին հորդորել է ավտոտրանսպորտային միջոցներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և բացառապես ձմեռային անվադողերով:
Նա նաև տեղեկացրել էլ, որ գիշերվանից ձյան տեղումների վերսկսմանը զուգահեռ մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել են ձնամաքրման աշխատանքները և շարունակվում են տեղացող ձյան պայմաններում: