Արսեն Զախարյանը վնասվածք է ստացել ․ «Ռեալ Սոսյեդադը» մանրամասներ է ներկայացրել

Արսեն Զախարյանը. Արխիվային լուսանկար
Զախարյանը «Ռեալ Սոսյեդադ» է տեղափոխվել նախորդ տարվա օգոստոսին Մոսկվայի «Դինամոյից»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» ֆուտբոլիստ Արսեն Զախարյանը փոխարինվել է ձախ սրունքի ոլորման պատճառով, ՌԻԱ Նովոստիին հայտնել են իսպանական ակումբի մամուլի ծառայությունից։
Հունվարի 27-ին կայացած «Ռայո Վալեկանոյի» դեմ Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի հանդիպման 29-րդ րոպեին ռուս կիսապաշտպանին փոխարինել է Բրայս Մենդեսը։
«Զախարյանը ստիպված է եղել փոխարինել ձախ կոճի սալջարդի պատճառով: Ապաքինման ընթացքի մասին տեղեկություն կհաղորդենք ավելի ուշ»,- գրում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Զախարյանը «Ռեալ Սոսյեդադ» է տեղափոխվել նախորդ տարվա օգոստոսին Մոսկվայի «Դինամոյից»: Այս մրցաշրջանում նա մասնակցել է Իսպանիայի առաջնության 15 հանդիպման և կատարել 1 գոլային փոխանցում։