ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Ադրբեջանի զինված ուժերի սպան սպանել է մեկ այլ սպայի։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Ֆիզուլիում (44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղի Վարանդա շրջանը-խմբ.): Դատախազության աշխատակիցները զննել են դեպքի վայրն ու դիակը, հավաքել իրեղեն ապացույցներ, հարցաքննել են վկաներին։
Նշանակվել է փորձաքննություն, նախաձեռնվել են քննչական միջոցառումներ։
Հաղորդվում է, որ սպանվածը զինծառայող Ամիլ Աբդուլաևն է։ Ըստ քննիչների սպանությունը կատարել է սպա Նիզամի Աբդուլաևը նրանց միջև ծագած վեճից հետո։
Նիզամի Աբդուլաևը որպես կասկածյալ ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է։