«Վայլդբերիզ»-ը հարկերը ՀՀ բյուջե վճարում է հայաստանցի գնորդների փողերով․ Նաիրի Սարգսյան

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է Հայաստանի 2023թ-ի խոշոր հարկատուների ցանկը։
Sputnik
Այն ավանդաբար գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ «Գազպրոմ Արմենիան» այս տարվա ցուցակում 3-րդն է։ «Գրանտ Տոբակոն» երկրորդ հորիզնականում է։ Չորրորդ ու հինգերորդ հորիզոնականներում տեխնիկայի ներկրմամբ ու վաճառքով զբաղվող «Մոբայլ սենթր արթ» և «Փրիթի Ուեյ» ընկերություններն են, ինչը նոր երևույթ է հայաստանյան տնտեսության համար։
Բացի այդ խոշոր հարկատուների ցուցակի 6-րդ տեղը զբաղեցրել է առցանց առևտրով զբաղվող «Վայլդբերիզ» ընկերությունը, ինչը ևս աննախադեպ է Հայաստանի առևտրատնտեսկան իրողությունների համար։
Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանն այս առիթով փաստել է, որ «Վայլդբերիզ»-ը հարկերը ՀՀ պետական բյուջե վճարում է հայաստանցի գնորդների փողերով, քանի որ ի պատասխան 2023թ-ին ընդունված ԱԱՀ վճարելու օրենսդրական կարգավորման, ընկերությունը հայաստանցիների համար նույն չափով թանկացրել է ապրանքների գները։