Ովքե՞ր են աշխարհի ամենահարուստ մարդիկ. Forbes–ը նոր տվյալներ է ներկայացրել

Բեռնար Առնո
Իլոն Մասկը զիջել է իր դիրքերը առաջին հորիզոնականից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Forbes ամսագիրը նոր տվյալներ է ներկայացրել` նշելով աշխարհի ամենահարուստ մարդկանց անուններն ու նրանց կարողությունները։
Ըստ ամսագրի` ցուցակի առաջին տեղը զբաղեցրել է Louis Vuitton Moet Hennessy ընկերությունների խմբի նախագահ Բեռնար Առնոն։ Նրա կարողությունը կազմում է 205,8 մլրդ դոլար։ Այն աճել է 21,6 մլրդ դոլարով։
Երկրորդ տեղում է Tesla և SpaceX ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը` 204,2 մլրդ դոլար կարողությունով։ Մասկը 2023 թվականին դարձել էր ԱՄՆ ամենահարուստ մարդը։ Նրան հաջորդում է Amazon կորպորացիայի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, որի կապիտալը կազմում է 179,9 մլրդ դոլար, իսկ 4-րդ տեղում է Oracle կորպորացիայի ստեղծողներից մեկը՝ Լարի Էլիսոնը` 142,6 մլրդ դոլար ունեցվածքով։ Ցուցակի հնգյակը եզրափակում է «Մետա» կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը` 138,8 մլրդ դոլար կարողությունով։
Տասնյակում են նաև Berkshire Hathaway հոլդինգի ղեկավար Ուորեն Բաֆեթը (125,9 միլիարդ դոլար) և Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը (122,8 միլիարդ դոլար):