ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Վերին Լարս տանող ճանապարհը կրկին բացվել է նաև կցորդիչով և կիսակցորդիչով ավտոմեքենաների համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
«Միջազգային Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը»,- ասաց Հակոբյանը։
Ճանապարհի նշված հատվածում երթևեկությունը կիրականացվի անխափան՝ միայն ձնահոսքի թունելներով։
Նշենք, որ այս պահի դրությամբ ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Վերին Լարս տանող ճանապարհը կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակվել էր այսօր առավոտյան։