ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի - Sputnik. Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանն ու Իրակլի Ղարիբաշվիլիին ռազմավարական համագործակցության հարցեր են քննարկել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
«Մտքեր են փոխանակվել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ: Զրուցակիցները կարևորել են խաղաղության և կայունության ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը»,–նշված է հաղորդագրության մեջ:
Կողմերը վստահությամբ նշել են, որ այսօր Վրաստանում կայանալիք միջկառավարական հանձնաժողովի նիստը նոր ազդակ կհաղորդի երկկողմ փոխգործակցությանը բոլոր ոլորտներում:
Այս համատեքստում կողմերն անդրադարձել են առևտրատնտեսական կապերի հետագա զարգացմանը, տարբեր ուղղություններով համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցերին:
Զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ քաղաքական և տնտեսական կապերին առնչվող հարցեր:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Վրաստան էր մեկնել նաև 2023 թվականի հոկտեմբերին։ Թբիլիսիում նա մասնակցել էր «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովին։