Փաշինյանն արդեն Վրաստանում է. ո՞վ է նրան դիմավորել

Վրաստանում կկայանա Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն Վրաստանում է: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Թբիլիսիի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին:
Նշենք, որ Վրաստանի կառավարությունը տեսանյութ է հրապարակել օդանվակայանից։
Հիշեցնենք` Վրաստանում այսօր կկայանա Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը:
Նախատեսված է նաև վարչապետ Փաշինյանի առանձնազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: