ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Վրաստան, հայտնում է Sputnik Գրուզիան։
Նշվում է, որ ՀՀ վարչապետը հանդիպում կունենա Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։ Կկայանա նաև հայ-վրացական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստ։
Երկու երկրների վարչապետները հայտարարություններով հանդես կգան լրագրողների համար։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Վրաստան էր մեկնել նաև 2023 թվականի հոկտեմբերին։ Թբիլիսիում նա մասնակցել էր «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովին։