Կասպից ծովի ադրբեջանական հատվածում ուղևորատար նավ է կործանվել

Արխիվային լուսանկար
Նավի կործանման պատճառները պարզվում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Կասպից ծովի ադրբեջանական հատվածում այս երեկո ուղևորատար նավ է կործանվել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։
Նշվում է, որ տեղեկությունը հաստատել է Ադրբեջանի Կասպից ծովի շոգենավային ընկերությունը։
Տարհանվել է 32 անձ, որոնցից 7-ը անձնակազմից են, իսկ 25-ը` ուղևորները։ Նրանցից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։
Նավը քարշակվել է, իսկ դեպքի պատճառները պարզվում են։