ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Իսրայելը ցավում է Գազայի հատվածում Իսրայելին ցեղասպանության մեջ մեղադրելու գործը քննելու ՄԱԿ-ի Միջազգային դատարանի պատրաստակամության համար: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Իսրայելի ԱԳՆ ներկայացուցիչ Լիոր Բեն–Դորը։
Նշենք, որ ՄԱԿ–ի արդարադատության դատարանն Իսրայելին պարտավորեցրել է ձեռնարկել բոլոր միջոցները Գազայի հատվածում ցեղասպանությունը կանխելու համար։
«Մենք ցավում ենք, որ Միջազգային դատարանը պատրաստակամություն է հայտնել քննել Իսրայելին ցեղասպանության մեջ մեղադրելու գործը»,– ասել է Բեն–Դորը։
Իսրայելի ԱԳՆ ներկայացուցիչը Գազայում պատերազմը բարդ է որակել և հանդես է եկել այն պնդմամբ, որ ՀԱՄԱՍ–ի և «Իսլամական ջիհադ» խմբավորման առաջնորդները միտումնավոր են ապաստանում բնակելի տների տակ գտնվող խրամատներում։
«Գազայի հատվածում ՀԱՄԱՍ–ի դեմ տարվող պատերազմի շարունակությունն անհրաժեշտ է, քանի որ այն իրականացվում է ինքնապաշտպանության նկատառումներից ելնելով, ինչպես նաև առևանգված պատանդների ազատ արձակման համար ու նրանց տուն վերադարձի համար»,– հավելել է Բեն–Դորը։
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Իսրայելը և Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Կատարի միջնորդությամբ նոյեմբերի 22-ին ձեռք բերեցին հակամարտության սրացումից ի վեր առաջին մասշտաբային պայմանավորվածությունը. կողմերը համաձայնեցին չորս օրով դադարեցնել ռազմական գործողությունները` միմյանց մոտ գտնվող տասնյակ պատանդների և ձերբակալվածների փոխանակման համար: Ավելի ուշ հրադադարը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 30-ը։
Դեկտեմբերի 1-ի առավոտյան Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի ժամկետը լրացավ։ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարեց, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խախտել է ռազմական գործողությունների դադարն ու կրակ է բացել իսրայելական տարածքի վրա, իսրայելցի զինվորականները վերսկսեցին ռազմական գործողությունները Գազայի հատվածում պաղեստինյան շարժման դեմ:
ՀԱՄԱՍ-ը պնդում է, որ Գազայի հատվածում մոտ 200-250 պատանդ է գտնվում։ Հրադադարից հետո Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ ՀԱՄԱՍ-ին պատանդ է մնացել 126 իսրայելցի և 11 օտարերկրացի, առևանգվածներից 110-ն ազատ են արձակվել: