ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. 2023 թ. ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության հսկողության ներքո քննվող քրեական վարույթներով վերականգնվել է պետությանը պատճառված 32 մլրդ 303 մլն 526 հազար դրամի վնասը: Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Ինչ վերաբերում է 2023 թ. ընթացքում ավարտված գործերին, ապա այս քրեական վարույթներով վերականգնվել է պետությանը պատճառված 17 մլրդ 175 մլն 71 հազար դրամի վնասը:
Դատախազությունից նշում են, որ 2023 թ. ընթացքում ավարտված քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասի վերականգնման չափը գերազանցում է նախորդող չորս տարիների հանրագումարը` 14 մլրդ 576 մլն 558 հազար դրամը: