ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի - Sputnik. Երևանի Գուսան Շերամի փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվել է «BMW X3» մակնիշի ավտոմեքենան, որի հետևանքով կա երկու տուժած։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ դեպքի մասին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել այսօր` ժամը 14։09-ին։
Երևանի Շերամի փողոցում այրվել է «BMW X3» ավտոմեքենա
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
«Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։37-ին, մարվել՝ 15։08-ին։ Այրվել է «BMW X3» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Բ., ծնված 1997 թ.) և մասամբ ջերմահարվել նշված տարածքում գործող ավտոտեխսպասարկման կետի կախովի առաստաղը՝ մոտ 4 քմ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հրդեհի հետևանքով երկու տուժածները տեղափոխվել են բժշկական կենտրոն։
Ջերմահարվել է ավտոտեխսպասարկման կետի կախովի առաստաղը։