Բելգորոդի գնդակոծության հետևանքով վիրավորված 20-ից ավելի մարդ դեռ հիվանդանոցում է. մարզպետ

Տարածաշրջանի ղեկավարները հավաստիացրել են, որ պատրաստ են աջակցել տուժածների ապաքինմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի - Sputnik. Բելգորոդի շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ Բելգորոդի հրետակոծության հետևանքով տուժած ավելի քան 20 քաղաքացի դեռ բուժվում է հիվանդանոցներում, նրանցից 5-ը երեխաներ են:
«Բոլոր երեխաները, որոնք գտնվում էին Բելգորոդի հիվանդանոցներում, արդեն դուրս են գրվել։ Ընդհանուր առմամբ, Մոսկվայի և Բելգորոդի հիվանդանոցներում դեռ մնում է 23 մարդ, որոնցից հինգը երեխաներ են` Մոսկվայի հիվանդանոցներում: Բոլոր դուրս գրվողները շարունակում են մնալ մեր վերահսկողության տակ»,-նշել է Գլադկովը «ВКонтакте» սոցցանցում։
Նրա խոսքով` տուժածների վերականգնումն ու բժշկական ուղեկցումը առաջնային խնդիրներ են: Նա վստահեցրել է, որ իշխանությունները պատրաստ են առավելագույն օգնություն ցուցաբերել այդ ոլորտում։
Բելգորոդի մարզում ՀՕՊ-ը Vampire-ի 4 արկ է ոչնչացրել և 2 անօդաչու որսացել․ ՌԴ ՊՆ
Հիշեցնենք, որ ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով` դեկտեմբերի 29-ի գիշերը Բելգորոդի շրջանի երկնքում ռուսական ՀՕՊ միջոցները ոչնչացրել են Ուկրաինայի կողմից արձակված 13 ռեակտիվ արկ։ Դեկտեմբերի 30-ին հակաօդային պաշտպանության միջոցները որսացել են «Օլխա» հրթիռները և Vampire ՀԿՌՀ-ի ռեակտիվ արկերի մեծ մասը, խոցված «Օլխա» հրթիռների մի քանի ռեակտիվ արկեր և կասետային մասեր հարվածել են Բելգորոդին։ Զոհվել է 25 մարդ, այդ թվում 5 երեխա, 109 մարդ տուժել է։ Այդ ժամանակից ի վեր քաղաքը և մարզի մյուս տարածքները ևս մի քանի անգամ ենթարկվել են խոշոր գնդակոծությունների։