Արևմուտքն ուկրաինական դիվերսիոն խմբեր է պատրաստում ՌԴ–ի ԱԷԿ–ների դեմ սադրանքների համար

ՌԴ արտաքին հետախուզության տնօրեն Սերգեյ Նարիշկինը. Արխիվային լուսանկար
2023 թվականին հաղորդվել էր, որ Ռուսաստանում չեզոքացվել են ուկրաինական դիվերսիոն հետախուզական խմբեր, որոնք թիրախավորում էին որոշ ատոմակայաններ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի - Sputnik. Արևմտյան հատուկ ծառայությունները, առաջին հերթին բրիտանական հետախուզական MI6-ը, պատրաստում են ուկրաինական դիվերսիոն և հետախուզական խմբեր Ռուսաստանում ատոմակայանների դեմ սադրանքներ իրականացնելու համար։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտաքին հետախուզության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։
«Ես կարող եմ օրինակներ բերել, երբ արևմտյան հատուկ ծառայությունները, առաջին հերթին բրիտանական MI6-ը, պատրաստում են ուկրաինական դիվերսիոն և հետախուզական խմբեր, որոնց պլաններում ներառում են սադրանքներ Ռուսաստանի Դաշնության ատոմակայաններում», - ասել է Նարիշկինը:
2023 թվականին հաղորդվել էր, որ Ռուսաստանում չեզոքացվել են ուկրաինական դիվերսիոն հետախուզական խմբեր, որոնք թիրախավորում էին որոշ ատոմակայաններ։
2023 թվականի սեպտեմբերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում ասաց, որ այս դիվերսիոն խմբերից մեկի կալանավորված անդամները խոստովանել են, որ իրենք վերապատրաստվել են բրիտանացի հրահանգիչների ղեկավարությամբ: Մոսկվան հայտարարել է, որ ռուսական ատոմակայանների դեմ դիվերսիա իրականացնելու՝ Կիևի և Լոնդոնի ծրագրերը պետք է որակվեն որպես միջուկային ահաբեկչություն։
Երկխոսությունը կարող է կանխել վտանգավոր շրջադարձը. Նարիշկինը՝ ԱՄՆ-ի հետ շփումների մասին