Համաձայնագրի ստորագրումը ձեռքբերում է և համատեղ ջանքերի արդյունք․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանն ու Վրաստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են կնքել։ Այս մասին հայտարարվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի համատեղ ասուլիսում։
Sputnik
Փաշինյանն էլ ասել է, որ գործընկերության համաձայնագրի ստորագրումը ձեռքբերում է և վերջին մի քանի տարիների համատեղ ջանքերի ու աշխատանքի արդյունք, որն արտացոլում է երկու երկրների ընդհանրություններն ու նպատակասլացությունը։
Վրաստանում կայացել է նաև երկու երկրների տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը։ Նիստում քննարկված տնտեսական ու տարածաշրջանային համագործակցության հարցերը համատեղ ասուլիսում ներկայացրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։