ԵՄ առաքելությունը եվրոպացի պաշտոնյաների համար սինեկուրա է․ Կարինե Գևորգյան

Sputnik
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը դեկորացիա է։ Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն հարթակում կայացած տեսակամուրջի ժամանակ նման տեսակետ է հայտնել ռուսաստանցի արևելագետ Կարինե Գևորգյանը։
Նրա կարծիքով՝ առաքելության անդամների թվակազմի ավելացումը ընդամենը ժեստ է: Իսկ եվրոպացի պաշտոնյաների համար Հայաստանում աշխատելը անաշխատ բայց բավական բարձր եկամուտ ստանալու հնարավորություն։
«Եվրոպացի պաշտոնյաները կգան Հայաստան, որը համարվում է ոչ անվտանգ գոտի և կստանան կրկնակի աշխատավարձ։ Դա նրանց համար մի տեսակ սինեկուրա է: Ինչ կտա դա Հայաստանին՝ ոչին», - ասել է փորձագետը։