Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ոստիկանությունը միջքաղաքային ավտոկայաններում ստուգել է ավտոբուսների և միկրոավտուբուսների անվադողերը, և մաշված անվադողերով տրանսպորտային միջոցներին թույլ չեն տվել երթուղի դուրս գալ։
«Ճանապարհային երթեվեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում, օրինակ, անվադողերին վերաբերող միայն մեկ կարգավորում կա. ավտոմեքենան արգելվում է վարել, եթե անվադողի մաշվածությունը գերազանցում է սահմանված չափը։ Անվադողերի սեզոնային փոփոխություն պարտադրող դրույթ օրենքում չկա։
Այս բացը տարիներ առաջ փորձ է արել շտկել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արթուր Դալլաքյանը, ով այսօր ղեկավարում է Աբովյան-Երևան երթուղին սպասարկող «Մուլտի տրանսպորտ» ընկերությունը։
Դալլաքյանը Sputnik Արմենիային պատմել է, որ 2019թ–ին հեղինակած նախագծով առաջարկել են դեկտեմբերի 1-ից մարտի 31-ը ձմեռային անվադողերով երթևեկությունը սահմանել որպես պարտադիր պահանջ։ Իսկ օրենքը խախտողներին տուգանել 20.000 դրամով։
ԲՀԿ–ի ներկայացրած նախագիծն արժանացել է դրական եզրակացության, որից հետո ուղարկվել է լրամշակման ու այդպես էլ խորհրդրանի օրակարգ չի հասել։