Իրավապաշտպանի համոզմամբ` Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը երկարացնելուց հետո Բաքուն առաջիկա 1 տարվա ընթացքում նույնաբովանդակ նոր որոշումներ է կայացնելու` շինծու քրեական գործերի համար պատշաճ ապացոցողական բազա նախապատրաստելու նպատակով։
Ինչ վերաբերում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանը, թե Հայաստանը պատրաստվում է առաջիկայում ականապատ տարածքների մասին նոր տեղեկություններ փոխանցել Ադրբեջանին, Սիրանուշ Սահակյանը կարծում է, որ այդ քարտեզների տրամադրման դիմաց Ադրբեջանում ապօրինաբար պահվող որոշակի թվով հայեր կհայրենադարձվեն։ Բայց ոչ թե Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները, այլ 2020 և 2023թ–ի ռազմական գործողությունների ընթացքում գերեվարված այլ քաղաքացիներ։
«Կարծում եմ ԼՂ ղեկավարներին Ադրբեջանը դեռ պահելու է և ավելի թանկ գլխագին է պահանջելու»,– կարծիք հայտնեց Սիրանուշ Սահակյանը։