Որոշման հիմնավորման համաձայն, այն ընդունվել է Եվրոպայի Խորհրդի հիմնարար պահանջները պարբերաբար չկատարելու պատճառով:
Ելույթ ունենալով վեհաժողովի լիագումար նստաշրջանում ՝ դանիացի պատգամավոր Մոգենս Յենսենը հիմնական պատճառների թվում նշել է Ադրբեջանում քաղբանտարկյալների առկայությունը, Լեռնային Ղարաբաղի բնակիչների դաժան տեղահանումը, ԵԽԽՎ զեկուցողների հետ համագործակցությունից հրաժարվելու դեպքերը, այդ թվում` փետրվարի 7-ին նախանշված արտահերթ նախագահական ընտրություններին կազմակերպության դիտորդներին չհրավիրելը։
Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում վերլուծե է ԵԽԽՎ որոշման հնարավոր ազդեցությունը Հայաստանի և հայ–ադրբեջանական բանակցային գործընթացի վրա։
«Արցախի հարցը հիշատակվում է, բայց ոչ այն շեշտադրումներով, որ ակնկալվում էր ԵԽԽՎ–ի նման կազմակերպությունից։ Հիմնական շեշտադրումը հայերի վերադարձն էր և որ ԵԽ–ն իր փորձագիտական գիտելիքները կկիրառի հայերի անվտանգության ու Ադրբեջանի իշխանությունների հետ պատշաճ հարաբերություններ ձևավորելու հարցում».– ասել է Հարությունյանը։