ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն և գավաթակիր «Ուրարտուն» մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ այնտեղ ակումբը կանցկացնի մարզումային հավաք։
«Ուրարտուն» ԱՄԷ-ում կանցկացնի նաև հինգ ստուգողական հանդիպում։
Երևանյան թիմի մրցակիցները կլինեն ղազախական «Աստանան», հարավկորեական «Ջոնբուկ Հունդայ Մոթորսը», Մոսկվայի «Տորպեդոն» ու «Լոկոմոտիվը» և ԱՄԷ-ի «Դուբայ Սիթին»։