Լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Տիգրան Ղարիբյանի եղբայրը՝ Շանթը

Համբարձում և Նարինե Ղարիբյանների ընտանիքում միակ որդու կորստից հետո նոր լույս է բացվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Գագարին գյուղում լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Տիգրան Ղարիբյանի եղբայրը՝ Շանթը։ Տեղեկությունը հայտնում է Սևանի քաղաքապետարանը։
«Շանթի ծնունդով ևս մեկ ընտանիքում ճառագեց ապրելու ու ապրեցնելու մեծագույն բերկրանքը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Տիգրան Ղարիբյանը բանակ է զորակոչվել 2019 թվականի ամռանը, եղել է տանկիստ։ 2020 թվականի սեպտեմբերի 30-ին անմահացել է Ջրականի համար մղված մարտերում։
Տիգրանը Համբարձում և Նարինե Ղարիբյանների ընտանիքի միակ արու զավակն էր, ուներ մեկ քույր։