Ինչո՞ւ է ԵԱՏՄ-ն մերձենում Կուբայի և Նիկարագուայի հետ

Լատինական Ամերիիկա ԵՏՀ պատվիրակության հունվարյան այցի արդյունքներով համագործակցության մասին երկու փաստաթուղթ է ստորագրվել։
Sputnik

Միխայիլ Վորոբյով, Sputnik

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) պատվիրակությունը հունվարին այցելեց Կուբա և Նիկարագուա։ Լատինամերիկյան գործընկերների հանդիպման արդյունքում այդ երկրների հետ ԵՏՀ համագործակցության մասին փաստաթղթեր են ստորագրվել։ Ինչպես կարող է զարգանել աշխարհագրորեն այդքան հեռու միմյանցից գտնվող տարածաշրջանների համագործակցությունը՝ փորձել է պարզել Sputnik-ը։

ԵՏՀ-ի և Կուբայի պայմանավորվածությունները

Ընդունված փաստաթղթում խոսվում է դեղերի, բժշկական պարագաների, ագրոարդյունաբերության և բիզնես ձեռնարկությունների ոլորտներում ԵԱՏՄ-ի և Հավանայի համագործակցության զարգացման մասին։ Առաջնահերթ ուղղություններից մեկը ճանաչվել է զբոսաշրջությունը։
ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Սերգեյ Գլազևը նշել է, որ հիմնական շեշտը դրվելու է գործարար շրջանակների կապերի վրա։ Առկա խոչընդոտները կապված են աշխարհագրական հեռավորության և անբավարար վարկային ռեսուրսների հետ, պարզաբանել է նա։ Հարցեր կան, որոնք պետք է լուծվեն անմիջապես ձեռնարկությունների, վարկատուների և ներդրողների միջև, ինչին ԵՏՀ-ն մտադիր է ամեն կերպ աջակցել, նշել է նախարարը։
Կուբան դեղագործական և ընդհանուր առմամբ բժշկական լուրջ ներուժ, զարգացած ագրոարդյունաբերական համալիր ունի, այդ ոլորտները զգալի հետաքրքրություն են ներկայացնում ինչպես ընդհանուր առմամբ ԵԱՏՄ-ի, այնպես էլ դրա անդամ երկրների համար, նշել է ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի միջազգային և հանրային իրավունքի ամբիոնի դոցենտ Իգոր Սեմենովսկին։
2023 թվականի մայիսին Կուբայում բացեցին ՌԴ-ի օգնությամբ արդիականացված «Խոսե Մարտիի անվան Անտիլյանա դե Ասերո» մետաղագործական կոմբինատի էլեկտրական վառարաններում պողպատի հալեցման արտադրամաս։ Նախագծին մասնակցել է ռուսական ավելի քան 20 մասնագիտական ձեռնարկություն և բարձր տեխնոլոգիական սարքավորումներ արտադրողներ։

Օգուտ՝ Կուբայի համար

ԵԱՏՄ-ն Կուբայի համար հետաքրքիր է արտահանման տեսանկյունից․ այն շուրջ 190 մլն բնակչությամբ և սպառողներով աշխարհի խոշորագոււյն շուկաներից մեկն է, պարզաբանել է Սեմենովսկին։
Այսօր Կուբան ԵԱՏՄ երկրներ է մատակարարում հիմնականում ալկոհոլ և ծխախոտ։ Բացի այդ, կղզու հիմնական արտահանման ապրանքներից են նավթամթերքը, շաքարավազը, նիկելը, բժշկական և դեղագործական արտադրանքը։
Փորձագետի խոսքով՝ ԵԱՏՄ-ի և նրա մասնակիցների հետ Կուբայի գործընկերային կապերը զգալի հիմք են Ազատության կղզու իշխանությունների համար և աջակցություն՝ հաղթահարելու տնտեսական շրջափակումը։

ԵԱՏՄ-Նիկարագուա

Հունվարի 17-ին Մանագուա ԵՏՀ պատվիրակության այցի ընթացքում Նիկարագուայի հետ փոխգործակցության վերաբերյալ ստորագրված հուշագիրը համագործակցություն է ենթադրում մաքսային կարգավորման, ֆինանսական շուկաների, տրանսպորտի, էներգետիկայի, ագրոարդյունաբերության համալիրի, արդյունաբերության և տեղեկատվահաղորդակցման տեխնոլոգիաների հարցում։
2023 թվականին Մոսկվան և Մանագուան միջկառավարական համաձայնագիր են ստորագրել խաղաղ ատոմի ոչ էներգետիկ կիրառությունների ոլորտում համագործակցության վերաբերյալ։ Նիկարագուայում գործում է ԳԼՈՆԱՍՍ ցամաքային կայանը։ Բացի այդ այնտեղ գործում է նաև ՌԴ-ի հետ համատեղ Mechnikov կենսատեխնոլոգիական ձեռնարկությունը, որը դեղորայք և պատվաստանյութեր է մատակարարում։
ԵՏՀ-ն փոխգործակցում է տարածաշրջանի նաև մյուս երկրների հետ։ Համագործակցության հուշագրեր են կնքվել Չիլիի, Պերուի, Էկվադորի, Արգենտինայի, ինչպես նաև Լատինական Ամերիկայի ինտեգրացիոն միավորումների հետ։
Ո՞ր տարիքից և որքա՞ն թոշակ են ստանում ԵԱՏՄ երկրների բնակիչները. ԵՏՀ վիճակագրությունը