Զիջումներ կորզելու նուրբ արվեստը. Թուրքիան Շվեդիային թույլ տվեց միանալ ՆԱՏՕ-ին

Sputnik
Զարմանալի, բայց միևնույն ժամանակ արդեն սովորական դարձած պատկեր ենք տեսնում այսօր Հայաստանում։ Նոր Սահմանադրության նախագիծը դեռ չենք տեսել, նույնիսկ մոտավորապես գաղափար չունենք, թե ինչ փոփոխություններ են առաջարկվում, բայց բոլորս կտրուկ դատողություններ ենք անում, վրդովվում, որ իշխանությունները նման անսպասելի նախաձեռնություն են ցուցաբերել Թուրքիայի և Ադրբեջանի պահանջով։
Որպես ապացույց են բերվում դեռ 2021 թվականին Իլհամ Ալիեւի հնչեցրած խոսքերը. «Հայաստանը պետք է մշակի և ընդունի նոր սահմանադրություն»։
Ախր, այս նախադասությունը շարունակություն ունի։ Մեջբերեմ.«Հայաստանը պետք է մշակի և ընդունի նոր սահմանադրություն, քանի որ գործող տարբերակը պարունակում է Թուրքիային հասցեագրված տարածքային պահանջների ակնարկներ»։ Այսինքն, գոնե այս դեպքում փոքր եղբայրը ուղղակի բարձրաձայնում է մեծ եղբոր պահանջը։
Ժամն է՝ լսելու Դուլյանին։