Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է, որ քաղաքապետարանը համայնքային բյուջեով վերանորոգված գետնանցումների նկատմամբ պետք է պատասխանատվություն կրի։
«Ինչ–որ մեկը քաղաքապետարանում պետք է իմանա, որ ինքն այդ գետնանցման պատասխանատուն է։ Օրինակ` օրը երեք անգամ պետք է մտնի»,– ասել է Մնացականյանը։
«Հայրենիք» կինոթատրոնի շենքի հարևանությամբ գտնվող գետնանցումում մի քանի օր առաջ տղամարդու դի էր հայտնաբերվել` անճանաչելի և նեխած վիճակում, ինչը գետնանցումներում տիրող վիճակի մասին բանավեճերիառիթ է դարձել։