Երեկոյան գետնանցում մտնելը վտանգավոր է .vox pop

Sputnik
«Հայրենիք» կինոթատրոնի շենքի հարևանությամբ գտնվող գետնանցումում մի քանի օր առաջ տղամարդու դի էր հայտնաբերվել` անճանաչելի և նեխած վիճակում։
Այն հայտնաբերել էին ստվարաթղթերի կույտի տակից։
Երևանյան այն գետնանցումները, որոնք պատկանում են համայնքներին ու չեն սպասարկվում մասնավորի կողմից, շատ հաճախ վերածվում են աղբանոցների, դառնում են անտունների կացարաններ։ Գետնանցումների խնդրի մասին Sputnik Արմենիան հարցախույզ է անցկացրել դրանցից օգտվող քաղաքացիների շրջանում։