Պաշտոնական այցով հունվարի 23-ին Ղազախստանում գտնվող պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը այդ երկրի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Ռուսլան Ժակսիլիկովի հետ քննարկել էր հայ-ղազախական պաշտպանական համագործակցությանն առնչվող, անվտանգության ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
Հանդիպման ավարտին պաշտպանության նախարարները ստորագրել են Հայաստանի և Ղազախստանի պաշտպանության նախարարությունների միջև պաշտպանական ոլորտում 2024 թվականի համագործակցության պլանը, որը ներառում է մի շարք միջոցառումներ Հայաստանում ու Ղազախստանում։
Հաշվի առնելով, որ Ղազախստանը ՀԱՊԿ-ի անդամ երկիր է, և, այն փատը, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի միջոցառումներին, ինչո՞վ է պայմանավորված Պապիկյանը այցը Ղազախստան, Sputnk Արմենիայի հետ զրույցում վերլուծել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
Նա հիշեցրել է, որ Ղազախստանը ՀԱՊԿ անդամ առաջին երկիրը չէ, որի հետ ՀՀ–ը հուշագիր է ստորագրում։ «Բայց ՀՀ իշխանություններն ամեն ինչ անում են, որ ՀԱՊԿ–ի հետ համագործակցությունը զրոյացվի»,– արձանագրել է փորձագետը։