Պարույր Սևակ - 100. Ժաննա Անդրեասյանն այցելել է գրողի ծննդավայր՝ Զանգակատուն

Ժաննա Անդրեասյանն այցելել է Սևակի տուն-թանգարան
Սևակ Ղազարյանը, նախարարին ներկայացրել է թանգարանի հիմնադրման պատմությունը և առանձին ցուցանմուշները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի - Sputnik. Մեկնարկել են բանաստեղծ Պարույր Սևակի 100-ամյակի հոբելյանական միջոցառումները։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Սևակի ծննդավայր՝ Զանգակատուն ու ծաղիկներ խոնարհել գրողի հիշատակին: Տեղեկությունը հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Ժաննա Անդրեասյանն այցելել է Սևակի տուն-թանգարան
Այցի շրջանակում Պարույր Սևակի տուն-թանգարանի տնօրենը՝ Սևակ Ղազարյանը, նախարարին ներկայացրել է թանգարանի հիմնադրման պատմությունը և առանձին ցուցանմուշները: Ցուցասրահի մի անկյունում ճշգրտությամբ վերարտադրված է Պարույր Սևակի՝ երևանյան բնակարանի աշխատասենյակը՝ բնօրինակ կահույքով և ցուցա­նմուշնե­րով։
Նախարարը հետաքրքրվել է տուն-թանգարանի գործունեությամբ և առաջիկա ծրագրերով: Տեղում քննարկվել են թանգարանի միջավայրում տարբեր նախագծեր իրականացնելու հնարավորությունները, այն թե՛ համայնքային կյանքի աշխուժացման, թե՛ ստեղծագործական կենտրոն դարձնելու հեռանկարները:
1 / 4

Ժաննա Անդրեասյանն այցելել է Սևակի տուն-թանգարան

2 / 4

Ժաննա Անդրեասյանն այցելել է Սևակի տուն-թանգարան

3 / 4

Ժաննա Անդրեասյանն այցելել է Սևակի տուն-թանգարան

4 / 4

Ժաննա Անդրեասյանն այցելել է Սևակի տուն-թանգարան