ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի - Sputnik. Վրաստանից դեպի Ռուսաստան «Վերին Լարս» անցակետով ճանապարհը բացվել է մեծ բեռնատարների համար։
Այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը։
Հունվարի 21-ի երեկոյան «Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս» միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձյան պատճառով Վրաստանից դեպի ՌԴ ճանապարհը փակվել էր մեծ բեռնատարների համար:
«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է երթևեկությունը կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար», - ասված է հաղորդագրության մեջ:
Գուդաուրի-Կոբի հատվածներում երթևեկությունն իրականացվում է շուրջօրյա ռեժիմով՝ միայն ձնահոսքապաշտպան թունելներով:
Ռազմավիրական ճանապարհը ներկայումս միակ ցամաքային ճանապարհն է, որը կապում է Հայաստանը Ռուսաստանի հետ։ Այն պարբերաբար փակվում է վատ եղանակի պատճառով։