ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Ուկրաինայի ղեկավարությունը տեղեկացված է եղել փոխանակումից առաջ գերեվարված ուկրաինացի զինծառայողներին հունվարի 24-ին ռազմատրանսպորտային ինքնաթիռներով Բելգորոդի օդանավակայան տեղափոխելու մասին։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Ինքնաթիռի անձնակազմը և բոլոր ուղևորները զոհվել են։ Ուկրաինայի ղեկավարությունը լավ գիտեր, որ ըստ հաստատված պրակտիկայի` այսօր ուկրաինացի զինվորականները ռազմատրանսպորտային ինքնաթիռներով կտեղափոխվեն Բելգորոդի օդանավակայան՝ փոխանակման նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ կործանված Իլ-76 ինքնաթիռում եղել են Ուկրաինայի զինված ուժերի 65 գերեվարված զինծառայողներ, որոնք փոխանակման նպատակով տեղափոխվել են Բելգորոդի մարզ, օդանավի անձնակազմի 6 անդամ և 3 ուղեկցող:
«Ռոսիա սեգոդնյա» միջազգային տեղեկատվական գործակալության և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հրապարակել է ուկրաինացի ռազմագերիների ցուցակը, որոնք եղել են կործանված Իլ-76-ում։
Իլ-76-ի կործանումից հետո ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Կիևը կատարել է խելագար բարբարոսություն՝ անտեսելով մարդկային կյանքերը, խախտելով պայմանավորվածությունները, սպանելով օդաչուներին և ուղեկցորդ զինվորներին և կյանքից զրկելով իր քաղաքացիներին։
Ընդգծվել է, որ ուկրաինական բռնապետությունը զոհաբերել է իր գերիներին «Ռուսաստանի արյունոտ էությունը» ցույց տալու համար, սակայն ցուցադրել է իր նացիստական էությունը։