Իսրայելը լուծում է աշխատուժի պակասի խնդիրը՝ ներգրավելով հնդիկների. ԶԼՄ

Հնդկաստանը Իսրայելի համար աշխատուժի ամենամեծ աղբյուրներից կդառնա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Իսրայելը տասնյակ հազարավոր հնդիկների ներգրավմամբ ձգտում է լուծել աշխատուժի պակասի խնդիրը, որը կտրուկ սրվել է պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման արդյունքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Washington Post թերթին:
Ինչպես թերթի հետ զրույցում նշել է Իսրայելի շինարարների ասոցիացիայի գլխավոր տնօրենի տեղակալ Շայ Պաուզները, Հնդկաստանը Իսրայելի համար աշխատուժի խոշորագույն աղբյուրներից կդառնա:
Պաուզների խոսքով՝ իր ասոցիացիան դիմել է Հնդկաստանին` պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումից հետո պաղեստինցի աշխատողների Իսրայել գալն արգելելու որոշման պատճառով:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Իսրայելը և Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Կատարի միջնորդությամբ նոյեմբերի 22-ին ձեռք բերեցին հակամարտության սրացումից ի վեր առաջին մասշտաբային պայմանավորվածությունը. կողմերը համաձայնեցին չորս օրով դադարեցնել ռազմական գործողությունները` միմյանց մոտ գտնվող տասնյակ պատանդների և ձերբակալվածների փոխանակման համար: Ավելի ուշ հրադադարը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 30-ը։
Իսրայելցի զինվորականները Գազայի հատվածում պայթեցրել են ՀԱՄԱՍ-ի դատական համալիրը
Դեկտեմբերի 1-ի առավոտյան Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի ժամկետը լրացավ։ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարեց, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խախտել է ռազմական գործողությունների դադարն ու կրակ է բացել իսրայելական տարածքի վրա, իսրայելցի զինվորականները վերսկսեցին ռազմական գործողությունները Գազայի հատվածում պաղեստինյան շարժման դեմ:
ՀԱՄԱՍ-ը պնդում է, որ Գազայի հատվածում մոտ 200-250 պատանդ է գտնվում։ Հրադադարից հետո Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ ՀԱՄԱՍ-ին պատանդ է մնացել 126 իսրայելցի և 11 օտարերկրացի, առևանգվածներից 110-ն ազատ են արձակվել: