ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik.Հայաստանի Հանրապետությունը Չեխիայում ու Ղրղզստանում ռազմական կցորդներ կունենա։ Կառավարության համապատասխան որոշումների նախագծերն ընդգրկված են հունվարի 25-ի նիստի օրակարգում։
Նախագծերի հիմնավորման մեջ նշվում է, որ ռազմական կցորդի նշանակումը կապահովի արդյունավետ համագործակցություն երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների հետ, կնպաստի բարեկամական հարաբերությունների խորացմանը և ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հնարավորությունների ընդլայնմանը։
Նշենք, որ անցած տարվա մայիս մասից ՀՀ–ն ռազմական կցորդ ունի նաև Հնդկաստանում։