Մինչ մարդիկ սոցիալական ցանցերում աշխուժորեն քննարկում են համաշխարհային աղետի հավանականությունը և դրանից փրկվելու ուղիները, Մարկ Ցուկերբերգը, որը հիմնադրել է Facebook-ն ու Instagram-ը տնօրինող Meta կորպորացիան, ինտենսիվորեն պատրաստվում է Միջադեպին։
Միջադեպը նույն համաշխարհային աղետի պայմանական անվանումն է և կարող է նշանակել ինչ ուզեք՝ միջուկային պատերազմ, մահաբեր վիրուսի տարածում, արհեստական բանականության ագրեսիա մարդկության դեմ, բիբլիական ջրհեղեղ կամ նույնիսկ այլմոլորակայինների հարձակում։
Այդ ամենից, ինչպես պնդում է WIRED ամերիկյան հանդեսը, Ցուկերբերգը մտադիր է փրկվել Հավայան կղզիներից մեկում։
Ժամն է՝ լսելու Դուլյանին։