Երևանի Իսկաովի պողոտայում տեղի ունեցած վթարից ձի է տուժել։Համացանցում տարածվող տեսանյութից պարզ է դառնում, որ երթևեկելի հատվածում հայտնված ձիերը երկուսն են։ Վթարի հետևանքով կոտրվել են նրանցից մեկի հետևի ոտքերը։
Թե ինչպես են կենդանիները հայտնվել փողոցում, դեռ հայտնի չէ։ Ոստիկանությունից Sputnik Արմենիային ասել են, որ միջադեպի մասին հաղորդում չեն ստացել:
Մայրաքաղաքի փողոցներում կենդանիների անվերահսկելի տեղաշարժի ու դրա արդյունքում հնարավոր դժբախտ պատահարների խնդրի շուրջ իմ գործընկեր Նարինե Իրիցյանը զրուցել է Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, իրավապաշտպան Նարե Արամյանի հետ։
«Չենք էլ պատկերացնում, թե ինչ ծավալի է հասել կենդանիների նկատմամբ անպատասխանատու վերաբերմունքը»,- ասել է Արամյանը՝ հեվելելով, որ կենդանիները ՀՀ-ում շարունակում են շահագործվել մարդկանց զվարճացնելու նպատակով, և քաղաքային միջավայրում որևէ կանոնակարգման չեն ենթարկվում։