Իր անձնական օգնականին պետք է ընտրի հաշմանդամություն ունեցող անձը. Արմեն Ալավերդյան

Sputnik
Հունվարի 1-ից Հայաստանում ներդրված հաշմանդամություն ունեցող անձանց անձնական օգնականի նորացված մեխանիզմի մասին Sputnik Արմենիան զրուցել է նաև հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող «Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանի հետ։
«Իր անձնական օգնականին պետք է ընտրի հաշմանդամություն ունեցող անձը»,– ասել է Ալավերդյանը` որոշակի անհամաձքայնություն հայտնելով ծրագրով սահմանված վերապատրաստման պարտադիր պայմանի, նաև ընտանիքի անդամներին վերաբերող դրույթներին։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հիմնավորմամբ՝ ծրագրի նպատակն է հաշմանդամություն ունեցող անձին հնարավորություն տալ անկախ ապրելու և իր համայնքում ներառվելու։