Անձնական օգնական կարող են լինել միայն վերապատրաստում անցած անձինք. Աննա Հակոբյան

Հունվարի 1-ից Հայաստանում ներդրվել է հաշմանդամություն ունեցող անձանց անձնական օգնականի մեխանիզմը։ Ծրագրի ներդրումից առաջ այն 2023–ին փորձնական փուլ է անցել։
Sputnik
1 տարվա փորձարկումից հետո կառավարությունը որոշել է ընդլայնել ծրագիրը և սահմանել, որ դրանից կարող են օգտվել 15 տարին լրացած, ֆունկցիոնալության խորը, ծանր աստիճանի տեսողական, լսողական և մտավոր խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձինք։ Ընդ որում` անձնական օգնական ունենալու համար դիմելու նախապայման այլևս չպետք է սահմանվի անապահովության նպաստի համակարգում հաշվառված լինելը, ինչը նախկինում պարտադիր պայման էր։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանադամություն ունեցող անձանց հիմնահարցերի բաժնի պետ Աննա Հակոբյանը Sputnik Արմենիային ասել է, որ նոր կարգով անձնական օգնական կարող են լինել միայն վերապատրաստում անցած անձինք։