Ներդրումային ծրագիրը ներկայացվեց որպես հեռուն գնացող ու զարգաման պոտենցյալ ունեցող պետական մասնակցոթյամբ բիզնես։ Բայց 2 տարի անց մամուլը սկսեց գրել «Ֆլայ Արնայի» ֆինանսական լուրջ խնդիրների մասին, և որ ընկերությունը կանգնած է գործունեությունը դադարեցնելու եզրին, այդ պատճառով թռիչքներ չի իրականացնում ու տոմսեր չի վաճառում։
Առկա խնդիրների մասին Sputnik Արմենիայի հարցին «Ֆլայ Արնայից» պատասխանել են, որ ավիաընկերության կողմից ավիատոմսերի վաճառքի վերսկսման ուղղությամբ աշխատանքներ են ընթանում:Առավել մանրամասն լրացուցիչ տեղեկատվություն ընկերությունը խոստացել է տրամադրել առաջիկայում։
Մինչ այդ, ազգային ավիափոխադրող ընկերությունում առկա խնդիրների, դրանց հետևանքով պետությանը հասցվող հնարավոր վնասի մասին Sputnik Արմնիային իր կարծիքն է հայտնել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը։
Նրա համոզմամբ, ազգային ավիափոխադրողն իրականում ոչ թե լուրջ ներդրում էր, այլ նախընտրական քաղաքական նպատակ։
«Իրական հնարավոր խնդիրներն անտեսվել են քաղաքական շահից ելնելով։ Ծրագիրն ի սկզբանե խորքային չի դիտարկվել, որպես արդյուավետ ներդրում», –ասել է Ավետիսյանը։