Նախարարի մի խոսքը հակասում էր մյուսին. Սուրեն Սուրենյանց

Քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Sputnik Արմենիայի հետ զրույցում վերլուծել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ամփոփիչ ասուլիսում հնչած ուշագրավ հայտարարությունները։
Sputnik
«Նախարարի մի խոսքը հակասում էր մյուսին։ Օրինակ` եթե Հայաստանը պատրաստ է բանակցությունների բոլոր հարթակներում, ինչու է մերժվում ռուսական հարթակը»,– ասել է Սուրենյանցը։
Նա նաև նկատել է, որ թեև Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Հայաստանը ականապատ տարածքների բոլոր քարտեզները հանձնել է Ադրբեջանին, սակայն Միրզոյանը երեկ չի բացառել, որ առաջիկայում ականապատ նոր տարածքների մասին տեղեկություն կփոխանցվի ադրբեջանական կողմին։
Արտգործնախարարն անդրադարձել է նաև նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտությանը, մասնավորապես՝ որքանով է դա պայմանավորված Ադրբեջանի կողմից ներկայացված պահանջով։