Տիրան Խաչատրյանի գործով Արցախի գնդապետի որդուն մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ»

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը. Արխիվային լուսանկար
Միջադեպի ժամանակ արցախցի Հրայր Մնացականյանը մարմնական վնասվածքներ էր ստացել և տեղափոխվել հիվանդանոց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի գործով մեղադրանք է առաջադրվել ԼՂՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, գնդապետ Գարրի Սաֆարյանի որդուն՝ Ակսեն Սաֆարյանին: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 11–ին Կոտայքի մարզում` «Էրիկի մոտ» հացատանը, խնջույքի ընթացքում մոտ 10 անձի միջև վիճաբանություն է եղել, որի ժամանակ Տիրան Խաչատրյանն իրեն պարգևատրված զենքով կրակոցներ է արձակել։ Միջադեպի ժամանակ արցախցի Հրայր Մնացականյանը մարմնական վնասվածքներ էր ստացել և տեղափոխվել հիվանդանոց։ Տիրան Խաչատրյանը կալանավորել էր, իսկ ևս 4 անձ ձերբակալվել էր։
Հիշեցնենք, որ հունվարի 13-ին քննչական կոմիտեն հայտնել էր, որ քրեական վարույթ է նախաձեռնել։ Նախաքննության շրջանակում կատարվել է դեպքի վայրի զննություն, հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակոցի հետք, կրակված պարկուճ և այլ իրեր:
Տիրան Խաչատրյանը պատրաստվում էր ներկայանալ բաժին. փաստաբանը` գեներալի ձերբակալության մասին