ՌԴ ԱԳՆ-ն ուզում է ԱՊՀ երկրների կողմից ՄԱԿ-ում հակառուսական բանաձևերի հստակ մերժում տեսնել

Ռուսաստանն իր հերթին պատրաստ է ՄԱԿ-ում հանդես գալ ԱՊՀ այլ երկրներին վերաբերող, քաղաքական դրդապատճառներ ունեցող փաստաթղթերի դեմ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի - Sputnik. Ռուսաստանը կցանկանար ԱՊՀ երկրների կողմից հակառուսական բանաձևերը չընդունելու ավելի հստակ արտահայտություն տեսնել ՄԱԿ-ի հարթակում։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինը ԱՊՀ անդամ պետությունների մշտական լիազոր ներկայացուցիչների խորհրդում։
«Իհարկե, կուզեինք, որ Գլխավոր ասամբլեայի բանաձևերի ակնհայտ հակառուսական նախագծերը դիտարկելիս մեր գործընկերներն ավելի հստակ արտահայտեին իրենց մերժողականությունը այնպիսի նախաձեռնությունների նկատմամբ, որոնց հետագա գործողությունների շարան է հետևում՝ ոչ միայն մեր երկիրը սևացնելու, այլև մեր օգտակար ու փոխշահավետ համագործակցության (ԱՊՀ երկրների հետ) զարգացմանը խոչընդոտելու առումով»,-ասել է փոխնախարարը:
Կարևոր է ապահովել ԱՊՀ երկրների առավելագույն անցումը ազգային արժույթով հաշվարկներին. ՌԴ ԱԳՆ
Պանկինը նշել է, որ իր կողմից Ռուսաստանը պատրաստ է ՄԱԿ-ում հանդես գալ ԱՊՀ այլ երկրներին վերաբերող, քաղաքական դրդապատճառներ ունեցող փաստաթղթերի դեմ: