ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու Ղազախստանի պաշտպանության նախարար Ռուսլան Ժակսիլիկովը քննարկել են հայ-ղազախական պաշտպանական համագործակցությանն ու անվտանգությանն առնչվող հարցեր։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ։ Երկուստեք արձանագրվել է համագործակցության զարգացման մեծ ներուժը։
«Հանդիպման ավարտին պաշտպանության նախարարները ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունների միջև պաշտպանական ոլորտում 2024 թվականի համագործակցության պլանը, որը ներառում է մի շարք միջոցառումներ Հայաստանում և Ղազախստանում»,– ասված է հաղորդագրությունում։
Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունների միջև պաշտպանական ոլորտում 2024 թվականի համագործակցության պլանի ստորագրում
© Photo : press office of MoD of RA
Սուրեն Պապիկյանը Ղազախստան է մեկնել այսօր` պաշտոնական այցով։