Լավրովի հետ հանդիպման պայմանավորվածություն չկա․ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարարի խոսքով` վերջին անգամ կողմերը հանդիպումը ծրագրել էին 2023 թվականին, և այն տեղի է ունեցել դեկտեմբերին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների նոր հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն չկա։ 2023 թ. ամփոփիչ ասուլիսի ժամանակ այդ մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Այդ առումով պայմանավորվածություն չկա, մենք չենք առաջարկել, ռուսական կողմից չենք լսել»,– ասաց Միրզոյանը։
Նրա խոսքով՝ վերջին անգամ հանդիպման գաղափարը ռուսական կողմի հետ հնչեցվել է մինչև դեկտեմբեր` ԵԱՀԿ նախարարական հանդիպումը: Այդ հանդիպումը կայացավ, որից հետո հանդիպման վերաբերյալ որևէ այլ առաջարկ չի քննարկվել։