ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի - Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը Միլանի «Ինտերի» կազմում դարձել է Իտալիայի սուպերգավաթի կրկնակի դափնեկիր։
Իտալիայի սուպերգավաթը հաղթած «Ինտերի» ֆուտբոլիստները (22 հունվարի, 2024թ․). Էր Ռիադ
© AFP 2024
«Ինտերը» նվազագույն` 1։0 հաշվով հաղթել է «Նապոլիին» ու նվաճել երկրի սուպերգավաթը։ Հաղթական գոլը խփել է Լաուտարո Մարտինեսը՝ 91-րդ րոպեին։ Հենրիխ Մխիթարյանը միլանյան թիմի կազմում մասնակցել է ամբողջ հանդիպմանը։
Նշենք, որ այսպիսով Հենրիխ Մխիթարյանը նվաճեց իր ֆուտբոլային կարիերայի 23-րդ տիտղոսը: