ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. ՀՀ նախագահի հրամանագրով Շվեդիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աննա Աղաջանյանը Սկանդինավյան մի շարք երկրներում դեսպան է նշանակվել։ Տեղեկությունը հրապարակված է նախագահի հրամանագրերի բաժնում։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աննա Աղաջանյանին համատեղության կարգով նշանակել Ֆինլանդիայի Հանրապետությունում, Նորվեգիայի Թագավորությունում, Իսլանդիայում և Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան»,– ասված է հրամանագրում։
Աղաջանյանի նստավայրը շարունակելու է մնալ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմը։
Հիշեցնենք, որ Աննա Աղաջանյանը նախագահի հրամանագրով Շվեդիայում ՀՀ դեսպան է նշանակվել 2023 թվականի սեպտեմբերի 4-ին։