Բելգիայի դեսպանության բացմամբ երկու երկրների համագործակցությունը կընդլայնվի․ Փաշինյան

Հանդիպման ժամանակ
Հայաստանի և Բելգիայի սերտ համագործակցությունը նպաստում է նաև ՀՀ-Եվրոպական միություն փոխգործակցությանն ու դրա զարգացմանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքին: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Փաշինյանը վստահություն է հայտնել, որ դեսպանության բացման արդյունքում երկու երկրների միջև փոխգործակցությունը բոլոր ոլորտներում կընդլայնվի: Վարչապետը կարևորել է Բելգիայի աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում:
Էրիկ դե Մույնք
«Էրիկ դե Մույնքը նշել է, որ կներդնի բոլոր ջանքերը երկկողմ կապերի շարունակական զարգացման նպատակով: Դեսպանը կարևորել է առևտրատնտեսական փոխգործակցության խթանումը, ինչպես նաև այլ ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հանդիպման ընթացքում նշվել է, որ Հայաստանի և Բելգիայի սերտ համագործակցությունը նպաստում է նաև ՀՀ-Եվրոպական միություն փոխգործակցությանն ու դրա զարգացմանը: