ԱՄՆ-ն շահագրգռված է նոր բանակցություններ վարել Երևանի և Բաքվի միջև. Պետդեպ

Վեդանտ Պատելը. Արխիվային լուսանկար
Միացյալ Նահանգները պատրաստ է ջանասիրաբար աշխատել, որպեսզի, սերտորեն համագործակցելով Հայաստանի ու Ադրբեջանի հետ, «հատի վերջնագիծը»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Վաշինգտոնը շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլի անցկացմամբ, ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը։
Միաժամանակ, նոր հանդիպումներ անցկացնելու մասին դեռ տեղեկություն չկա։
«Մենք շատ ջանասիրաբար կաշխատենք, որպեսզի հատենք վերջնագիծը՝ սերտորեն համագործակցելով Հայաստանի ու Ադրբեջանի և մյուսների հետ, ովքեր աշխատում են այս հարցի շուրջ», - ասել է Պատելը։
Ավելի վաղ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել էր, որ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների նոր հանդիպման ժամկետների մասով դեռ որոշում չկա։ Նախարարների հանդիպման մասին հայտարարվել էր դեռ 2023 թվականի դեկտեմբերին։