Հերթի մեջ տարեց կնոջ հետ առնչվելուց հետո ծնվեց սոցիալական ռետորանի գաղափարը․Մելքոնյան

Sputnik
Դեռ անցած տարվա օգոստոսին գործարար Բակուր Մելքոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր Երևանում սոցիալական ռեստորան հիմնելու գաղափարի մասին։ Բակուր Մելքոնյանը որոշել է, որ տարածքը պետք է լինի Երևանում, կենտրոնին մոտ, որ քաղաքի բոլոր մասերից թոշակառուները կարողանան այցելել։
Սոցիալական ռեստորան հիմնելու գաղափարն առաջացել էր սննդի կետում հերթի մեջ։ Մելքոնյանը պատմում է, որ հերթը շաաատ դանդաղ էր առաջ գնում։ Հերթից դուրս էր եկել ու նկատել, որ մի տատիկ էր ընտրություն անում, որ մոտը եղած գումարը բավականացնի ճաշի համար։
Գործարարը նախատեսում է, որ իր հիմնած սոցիալական ռեստորանում 65 անց բոլոր մարդիկ կսպասարկվեն շատ մեծ զեղչերով։ Իսկ սովորական հաճախորդները 10-15% թանկ գներով։ Սա նրա համար, որ կետը առանց նվիրատուների կարողա գոյատևել և որպես առանձին միավոր աշխատել ու փորձել նաև որոշակի շահույթ գեներացնել և գլխավոր նպատակը հաջողության դեպքում նմանատիպ ռեստորաններ բացել Երևանի այլ ծայրամասերում և հետո իհարկե մարզերում, նշում է Մելքոնյանը։
«Թող մեր թոշակառուներն էլ զարգացած երկրների թոշակառուների պես՝ շաբաթը մեկ-երկու անգամ հարդարեն իրենց մազերը, պայմանավորվեն իրենց ընկեր-ընկերուհիների հետ և հաճախեն ռեստորան»,-ասում է գործարարը։