Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է «Հայոց պատմություն» առարկան վերանվանել «Հայաստանի պատմություն»։
Ըստ ԿԳՄՍ-ի՝ «Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխելով «Հայաստանի պատմություն» անվամբ` վերանում է հանրակրթության պետական չափորոշիչի 33-րդ ու 35-րդ կետերի սահմանումներում առկա անհամապատասխանությունը։ Արդյունքում ավելի հստակ է դառնում առարկայի անվանումը, որի շրջանակում ուսումնասիրվելու են հայկական պետականության և հայ ժողովրդի պատմության տարբեր ժամանակաշրջաններում տեղի ունեցած իրադարձությունները։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ` «Հայոց պատմություն» և «Հայաստանի պատմություն» եզրույթների միջև խորքային մեծ տարբերություններ կան, քանի որ հայ ժողովրդի պատմությունը պետականության բացակայության դրվագներ ունի, իսկ «Հայաստանի պատմությունը» նշանակում է պետականության պատմություն։
Sputnik Արմենիան թեման քննարկել է Ցեղասպանության ինստիտուտ թանգարանի նախկին տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Հայկ Դեմոյանի հետ։