Փաշինյանն ունի բազային սցենար, որը միայն իրեն է հայտնի․Հովհաննիսյան

Sputnik
Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից հանրությունը ճիշտ տեղեկություններ չի ստանում, Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել «Այլընտրանքային հետազոտությունների» խմբի անդամ, քաղաքական վերլուծաբան Վահե Հովհաննիսյանը։
Օրերս Վայոց ձորի մարզկենտրոն Եղեգնաձորում անցկացված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասնել էր, թե ինչ փուլում են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը միտված բանակցությունները։
Վարչապետն ասել էր, որ Հայաստանը և Ադրբեջանը միմյանցից լրացուցիչ երաշխիքներ են պահանջում` փոխադարձաբար տարածքային նկրտումներ չունենալու մասին։
Քաղաքական վերլուծաբան Վահե Հովհաննիսյանը փաստում է, որ Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացից հանրությունը ճիշտ տեղեկություններ չի ստանում։