Զինվորական ծառայությունից խուսափած տղամարդը հայտնաբերվել է «Զվարթնոցի» տարածքում

«Զվարթնոց» օդանավակայան. Արխիվային լուսանկար
Խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում հայտնաբերել է 2023 թվականի հոկտեմբերի 31-ից հետախուզվող 33-ամյա Մասիս Ա.-ն։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
«Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 525-րդ հոդվածի (Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը կամ ժամանակին ծառայության վայր չներկայանալը) 5-րդ մասի մեղադրանքով»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ տղամարդը ներկայացվել է վարույթ իրականացնող մարմնին։ Խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելք: